9245 դիտում
23:04 23-12-2018
Լիլիթ Մակունց. Ես չգիտեմ ինչ սկզբունքով են ինձ ընտրել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար. Ազատություն
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչու են հենց իրեն առաջարկել ղեկավարել Ազգային Ժողովում «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունը, ասել է.
«Խմբակցության ղեկավարի պաշտոնում թեկնածուները մի քանիսն են եղել, և վարչությունը ինչպես մյուսների հարցում, ինչ-որ առաջնահերթություններից ելնելով, որոշել է, որ ինձ են առաջադրում, թե ինչու հենց ինձ, ճիշտ կլինի այդ հարցը հենց վարչությանը ուղղել: Ես չգիտեմ՝ իրենք ինչ սկզբունքով են առաջնորդվել»:
Լ. Մակունցը նշել է, որ այն որոշումները, որ ընդունել են խմբակցությունում, միասնական են լինելու, սակայն լինելու են քննարկումներ, նույնիսկ՝ բուռն, ոչ մի ավտորիտար որոշում չի կայացվելու, իսկ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրության մասին էլ հայտնել է, որ երբ կներկայացնեն ծրագրերը, այդ ժամանակ էլ կասեն, թե որ խմբակցության փոխնախագահի թեկնածուին են կողմ քվեարկելու՝ ԲՀԿ-ի, թե ԼՀԿ-ի:
Նմանատիպ նյութեր
2578 դիտում
20:38 14-01-2021
Վարչապետի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպմանը քննարկվել է Փաշինյանի մոսկովյան այցը. Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1600 դիտում
20:13 21-05-2019
«Իմ քայլը» չի քննարկել ԲԴԽ-ն կամ ՍԴ-ն ցրելու հարցը, կատարյալ հերյուրանք է. Լիլիթ Մակունց
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»