2518 դիտում
20:38 14-01-2021
Վարչապետի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպմանը քննարկվել է Փաշինյանի մոսկովյան այցը. Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպմանը քննարկվել է վարչապետի՝ հունվարի 11-ի մոսկովյան այցի մանրամասները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Հանդիպումը հերթականներից էր, որոնք սովորաբար ամսական կտրվածքով անցկացնում ենք ըստ նպատակահարմարության: Հանդիպումը նվիրված էր հունվարի 11-ի մոսկովյան այցին, ինչպես նաև քաղաքական թիմի առաջիկա անելիքներին: Մոսկովյան այցի հետ կապված հիմնականում այն է, ինչ արդեն պաշտոնապես շրջանառվել է, մյուս հատվածների հետ կապված մեկնաբանություն չունեմ, իսկ առաջիկա անելիքների վերաբերյալ այն հատվածով, որ արդեն կլինի, հրապարակային կներկայացնենք»,- [url=https://armenpress.am/arm/news/1040234.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ, ասաց Մակունցը:
Միաժամանակ, նա նշեց, որ այսօրվա հանդիպմանն առաջին հերթին քննարկվել է ռազմագերիների հարցը: «Այդ առումով նորություն չկա եթե լինի՝ կառավարությունը կհայտարարի»,- ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9161 դիտում
23:04 23-12-2018
Լիլիթ Մակունց. Ես չգիտեմ ինչ սկզբունքով են ինձ ընտրել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար. Ազատություն
1555 դիտում
20:13 21-05-2019
«Իմ քայլը» չի քննարկել ԲԴԽ-ն կամ ՍԴ-ն ցրելու հարցը, կատարյալ հերյուրանք է. Լիլիթ Մակունց
Այս բաժնից
682 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
880 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1639 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն