211652_close_icon
views-count1977 դիտում article-date 09:13 25-12-2018

Ինչ ուղերձ է հղել ՄԻԵԴ-ը Հայաստանի դատավորներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԵԽ-ի և ՄԻԵԴ-ի ներկայացուցիչները վերջերս հանդիպում են ունեցել հայաստանցի մի քանի դատավորի հետ: Քննարկումները հիմնականում վերաբերել են դատական համակարգի խնդիրներին, բացթողումներին և արդար դատաքննությանն առնչվող նման այլ հարցերի: Միաժամանակ, ՄԻԵԴ ներկայացուցիչները հստակ ուղերձ են հղել դատավորներին՝ ասելով, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ի նկատմամբ ԵԽ-ի և ՄԻԵԴ-ի վերաբերմունքը չի փոխվել, ու իրենք նույն անաչառությամբ շարունակելու են հետևել ՀՀ-ի դեմ ներկայացված հայցերում համապատասխան ընթացակարգերի ու օրենքների պահպանմանը` անկախ նրանից, թե ով է լինելու հայցվորը: Ասել է թե` եվրոպացիները հստակ հասկացրել են՝ իրենց չի հետաքրքրում թավշյա հեղափոխությունից հետո ինչ որոշում կկայացնի դատական համակարգը, ում կկալանավորի ու չի կալանավորի, միևնույն է, իրենք հետևելու են օրենքի տառի պահպանմանը: Սա, իհարկե, հետևությունների տեղիք պետք է տա, որպեսզի կայացված որոշումները հետագայում շուռ չգան ՀՀ-ի դեմ: Եվ հուսանք` դատական համակարգը սրանից հետևություններ կանի, քանի որ այս օրերին ՄԻԵԴ-ում իրար են հաջորդում մարտի 1-ի գործով որոշումները. Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ շինծու մեղադրանքներով դատական գործերի հետևանքը եղավ այն, որ մարդիկ դիմեցին ՄԻԵԴ և հիմա հերթով հաղթում են: Պարզապես ժամանակին քաղաքական գործընթացների ընթացքում որպես մահակ ծառայած դատավորների փոխարեն պատասխան է տալիս կառավարությունը՝ պետական բյուջեից որպես փոխհատուցում մեծ գումարներ տրամադրելով քաղաքացիներին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր