123455 դիտում
21:36 25-12-2018
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ը, 07-ը, Opel-ն ու Ford Transit-ը. կա 1 զոհ, 5 վիրավոր. ժամանել են ՀՀ և Երևանի ՃՈ պետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Nissan Note մակնիշի 35 NV 348 համարանիշի , ВАЗ 2107 մակնիշի 015 DD 05 համարանիշի, Opel մակնիշի 35 ՍZ 670 համարանիշի և Ford Transit մակնիշի 080 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը և Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխացնել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են նույն վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանը, պետի տեղակալ Սամվել Սամվելյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:
Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի քննիչները կարողանան դեպքի վայրի զննություն կատարել:
Օպերատիվորեն ժամանել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների կոմունալ բաժնի ծառայողները, ովքեր մեքենաները տեղափոխելուց հետո կատարելու են ճանապարհի լվացման աշխատանքներ:
***
26/12/2018
11։00
[color=#CC0000]
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ Opel-ը վարել է Նոր Խարբերդի բնակիչ՝ 21-ամյա Հակոբ Անտոնյանը, Վազ 2107-ը վարել է Երևանի բնակիչ՝ 45-ամյա Սենիկ Գրիգորյանը, Nissan-ը վարել է Երևանի բնակիչ՝ 36-ամյա Սարգիս Պողոսյանը, իսկ Ford Transit-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 40-ամյա Վովիկ Զախարյանը։
Վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր՝ Nissan-ի վարորդի հայրը, 68-ամյա Համայակ Պողոսյանը տեղում մահացել էր, իսկ Nissan-ի վարորդը, վերջինիս ուղևոր՝ Ավստրիայի քաղաքացի, 48-ամյա Թոնի Նիկոտրան և վարորդներից Հ. Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Իսկ վարորդ Վ. Զախարյանն ու նրա ուղևոր՝ Մասիս քաղաքի բնակիչ, 29-ամյա Աշոտ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։[/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 174+
174+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15986 դիտում
12:13 06-02-2025
Ավտովթար՝ Երևանում. Կոմիտասի պողոտայում բախվել են «Jeep»-ն ու «Volkswagen ID6»-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ