211652_close_icon
views-count175356 դիտում article-date 19:32 11-05-2017

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ЗИЛ-ը բախվել է Ford Transit-ին, այնուհետև 07-ին. Ford Transit-ը գլխիվայր շրջվել է. կա 3 զոհ,1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան –Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում՝ Գագարին գյուղի վարչական տարածքում, բախվել են ЗИЛ 5410 մակնիշի 35 VO 413 համարանիշի, ВАЗ 2107 մակնիշի 19 ՏՕ 675 համարանիշի և Ford Transit մակնիշի 75 PZ 005 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի ուղևորուհին տեղում մահացել է, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Էվելինա Խաչատրյանի գլխավորությամբ, ովքեր մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ մեկին էլ հիվանդանոց է տեղափոխել ճանապարհային ոստիկանության ծառայողական Toyota մակնիշի ավտոմեքենան: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Այս պահին Սևանի ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Լյովա Առաքելյանի գլխավորությամբ, պարզում են վարորդների, վիրավորների, մահացածի ինքնությունը: Օպերատիվոեն դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխաատակիցերը՝ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչաակն կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչութան Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հ. Մարտիրոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի /ճանապարհատրասպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ / և 244 հոդվածի 1-ին մասի /ճանապարհատրանսպորտային վայրը լքելը/ հատկանիշով: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ЗИЛ-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս, բախվել է կայանված Ford Transit-ին, ինչից հետո Ford Transit-ը գլխիվայր շրջվել է, այնուհետև ЗИЛ-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել 07-ին և դուրս եկել երթևեկելի գոտուց՝ հայտնվել ձախ կողնակում: [b]*** 22:20[/b] Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ[color=#EF2929] Սևանի ոստիկաններն ու քննչական բաժինը պարզել են՝ ЗИЛ-ը վարել է Հրազդան քաղաքի Դուրյան 12/24 հասցեի բնակիչ, 64-ամյա Նորիկ Մարգարյանը, ով վթարի վայրից դիմել է փախուստի: Ford Transit մակնիշի ավտոմեքենան, որը կայանված է եղել ճանապարհի թույլատրելի հատվածում՝ աջակողմյան կողնակում, պատկանում է Սևան քաղաքի Գայի փողոցի բնակիչ, 32-ամյա Էդգար Մարգարյանին, իսկ ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան վարել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի Աբովյան 54 հասցեի բնակիչ, 53-ամյա ՄԻշա Բադալյանը: Հիվանդանոց են տեղափոխվել ВАЗ 2107-ի ուղևորներ՝ Բերդ քաղաքի Սասունցի Դավիթ փողոցի 25 տան բնակիչ, 56-ամյա Աիդա Ջառահյանը, Բերդ քաղաքի Աբովյան փողոցի 54 տան բնակիչ, 24-ամյա Սերգեյ Բադալյանը, Բերդ քաղաքի Աբովյան փողոցի 61 տան բնակիչ, 85-ամյա Էմմա Դավթյանը և ВАЗ 2107-ի վարորդ Մ. Բադալյանը, որտեղ Ա. Ջառահյանը, Է. Դավթյանը և Ս. Բադալյանը մահացել են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուտի դիմած ЗИЛ-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:[/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր