Հենրիխ Մխիթարյան․ Կվերադառնամ ավելի ուժեղ
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում նորհակալություն է հայտնել բոլոր երկրպագուներին, որոնք իրեն շուտափույթ ապաքինում են մաղթում։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք է ստացել «Տոտենհեմի» հետ խաղում (0:2) և 6 շաբաթ չի խաղա:
«Իսկապես զգացված եմ շուտափույթ ապաքինման վերաբերյալ ձեր մաղթանքներից։ Շնորհակալ եմ, երկրպագունե՛ր։ Կվերադառնամ ավելի ուժեղ»,- գրել է Մխիթարյանը: