211652_close_icon
views-count1236 դիտում article-date 21:00 26-12-2018

Անցկացվել է զորակոչին ընդառաջ ձևավորված քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի անդրանիկ նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում կայացել է ձմեռային զորակոչին ընդառաջ ձևավորված քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Հանձնաժողովում ընդգրկված են իրավաբաններ, բժիշկներ, զինված ուժերի պաշտոնյաներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Զորակոչի ամբողջ ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրելու է քաղաքացիների դիմումներն ու բողոքները, անհրաժեշտության դեպքում` միջնորդություններ կուղարկվեն ԶՈՒ համապատասխան օղակներ, կանցկացվեն զինակոչիկների առողջական վիճակի կրկնակի հետազոտություններ ։ Հանձնաժողովի նիստերը գումարվում են երեքշաբթի և ուրբաթ օրերին` Մոսկովյան 5 հասցեում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում: Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` մինչև ժամը 17:00-ն, ինչպես նաև շաբաթ օրերին` մինչև 14:00-ն: Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար: Տեղեկությունների համար զանգահարել /010/ 52-34-82 հեռախոսահամարով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր