Մանվել Գրիգորյանի աշխատավարձից պահվել է 287 հազար 367 դրամ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավունքի ուժով արձակված խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Մանվել Գրիգորյանը, որին թավշյա հեղափոխությունից հետո կալանավորել էին հայտնի քրեական գործի շրջանակներում, հայտնվել է ամենաշատ անհարգելի բացակա ունեցող պատգամավորների թվում:
«Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Աժ-ից տեղեկացրել են, որ Մանվել Գրիգորյանն ԱԺ-ից և ԱԺ մշտական հանձնաժողովներից անհարգելի բացակայել է 9 անգամ: Արդյունքում խորհրդարանի ղեկավարությունը նրան պատժել է՝ աշխատավարձից պահումներ անելով:
Մեր հարցմանն ի պատասխան՝ Աժ-ից տեղեկացրին, որ Մանվել Գրիգորյանի աշխատավարձից 9 անհարգելի բացակայության համար պահվել է 287 հազար 367 դրամ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]