2107 դիտում
09:42 27-12-2018
ՀՀ տարածքում ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Աշոցքի միջհամայնքային ավտոճանապարհները:
Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք, Ամասիա և Ախուրյան գյուղերում և Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:
Նմանատիպ նյութեր
4725 դիտում
09:36 26-11-2017
ՀՀ որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Այս բաժնից
781 դիտում
16:39 20-10-2024
Դատավոր Վարսենիկ Մելքոնյանը Շիրակի մարզից գործուղվում է Սյունիք
1036 դիտում
14:32 20-10-2024
Զինծառայողների ատեստավորման գործընթացը շարունակվում է