2394 դիտում
10:03 27-12-2018
Ամփոփելով 2018 թվականը. ինչ սպասել հաջորդ տարի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սիրելի՛ ընթերցողներ, ավարտին է մոտենում 2018 թվականը, տարի, որ Հայաստանի համար լի էր քաղաքական բուռն իրադարձություններով: Մինչև վերջին պահը համաժողովրդական շարժման հաղթանակն անհավատալի էր թվում, բայց կատարվեց անսպասելին. թավշյա հեղափոխությունը հաղթեց առանց զոհերի, առանց արյան: 20 տարի շարունակ իշխանության ղեկին գտնվող ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, չնայած իշխանությունը դեռ երկար պահպանելու տարատեսակ ծրագրերին, համաժողովրդական ճնշման ներքո ստիպված եղավ հեռանալ, նաև համաձայնել իրավունքի ուժով ԱԺ արձակմանը:
Կարելի է ասել` վերջին քսան տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցան իսկապես ազատ և արդար, միջազգային չափանիշներին համապատասխան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և քաղաքացին վերստին տերը դարձավ իր երկրի։ Ըստ այդմ` 2019 թվականը հույսերի և հույզերի տարի է, մեծ են ակնկալիքները ու սպասումները նոր իշխանություններից։ Արդ պետք է աշխատել արդարացնելու համար այն ակնկալիքներն ու հույսերը, որոնք ժողովուրդն ունի` տալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ավելի քան 70 տոկոս քվե: Այնպես որ, սիրելի՛ ընթերցողներ, շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
10390 դիտում
19:20 30-12-2017
Ամփոփելով 2017 թվականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2619 դիտում
10:51 03-10-2019
Ինչ սպասել հաջորդ տարվա պետական բյուջեից․ «168 ժամ»
Այս բաժնից
1486 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1813 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8889 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին