211652_close_icon
views-count56731 դիտում article-date 21:57 27-12-2018

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են 24–ամյա վարորդի Mercedes-ն ու 46–ամյա վարորդի Scania ավտոբուսը. կա 1 զոհ, 4 վիրավոր. ճանապարհը եղել է անցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան –Մեղրի ավտոճանապարհի 206.5-րդ կմ հատվածում բախվել են Թասիկ գյուղի բնակիչ, 24-ամյա Արսեն Արամյանի վարած Mercedes մակնիշի 34 CՏ 109 համարանիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 46-ամյա Մոհամմադ Ալիի Ռեզա Հասան Բեկ Բորուջերդիի վարած Scania մակնիշի 52 E 369 -10 համարանիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Արամյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 50-ամյա Ժասմեն Ղազարյանը, տեղափոխվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ, իսկ մյուս ուղևորներ, համագյուղացիներ, 18-ամյա Լիլիթ Ղազարյանը և 52-ամյա Սուրեն Ավանեսյանը տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ ժամը 17:10-ի սահմաններում Ս. Ավանեսյանը գիտակցության չգալով՝ մահացել է;: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ, ում կողմից ստեղծվել է քննչական խումբ՝ քննչական բաժնի պետի տեղակալ Արիստակես Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, ոչ մի խոչընդոտ չի եղել և վթարի պատճառը, ըստ նախնական տեղեկությունների, Mercedes-ի վարորդի կողմից հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալն է եղել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր