99440 դիտում
12:02 27-03-2024
Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. Սառնակունք-Սիսիան ճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և Նիվան. վերջինը հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 5 վիրավոր. ճանապարհը եղել է անցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Սառնակունք հատվածում բախվել են «Hyundai Elantra» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Սիսանի հիվանդանոցի բժիշկների շտապօգնության հերթապահ խմբերը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունքիի մարզային փրկարարական վարչության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի և Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Հովսեփյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի և գումարտակի ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյան գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մհեր Խաչատրյանն ու Կարուշ Ջիրոյանը։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անտոն Անտոնյանի գլխավորությամբ:
Փրկարարները հոսանքազրկել ու գազազրկել են «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան:
Բախման հետևանքով «Hyundai Elantra»-ի «մատոռը» պոկվել, մի քանի մետր շպրտվել է, իսկ Նիվան էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, և հայտնվել դաշտում:
Վթարի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային վարչության պետի և Սիսանի քննչական բաժնի պետի գլխավորությամբ:
Վթարի փաստով Սիսանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, տեղի ճանշինը, որը սպասարկում է Սիսիանը, հսկայական աշխատանքներ է կատարել այդ ուղղությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 199+
199+