211652_close_icon
views-count1434 դիտում article-date 14:29 28-12-2018

Հայկ Մարությանն ընդունել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Ռաֆիկ Մանսուրին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակն իր արտացոլումն է գտնում նաև երկու երկրների քաղաքների միջև ակտիվ համագործակցության մեջ: Քաղաքապետը նշել է Երևանի առաջնահերթությունները՝ տրանսպորտ, աղբահանություն, բնապահպանություն, և հույս հայտնել, որ ամերիկյան քաղաքների հետ այս ոլորտներում փորձի փոխանակման առիթներ կլինեն: Գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրն իր հերթին շնորհավորել է քաղաքապետին և նրա թիմին՝ ընտրությունների ընթացքում տարած տպավորիչ հաղթանակի և քաղաքի կառավարումն ստանձնելու կապակցությամբ: Ամերիկացի դիվանագետը նշել է, որ Հայաստանի և ԱՄՆ բարեկամությունը շատ երկար պատմություն ունի, և գոհունակությամբ նշել է, որ այժմ էլ երկու երկրների միջև բաց երկխոսություն է ընթանում: Զրուցակիցները համաձայնել են շարունակել փոխշփումները համայնքի և դեսպանության միջև:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր