211652_close_icon
views-count2531 դիտում article-date 16:17 28-12-2018

Դմիտրի Պեսկովը հայտարարել է Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի շուրջ բանակցությունների ակտիվացման մասին

Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնի շուրջ բանակցություններն ակտիվանալու են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ նովոստին, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այս հարցին երեկ անդրադարձ եղել է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիվացնել գազի շուրջ խոսակցությունը, որովհետև մինչև երեկ մենք չենք կարողացել արձանագրել ակտիվ բանակցություններ «Գազպրոմ»-ի և հայ գործընկերների միջև»,- ասել է Պեսկովը: ՌԻԱ նովոստի գործակալությունը նաև հայտնում է, որ Հայաստանին գազի մատակարարման հարցը Սանկտ Պետերբուրգում քննարկել են «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլերը և Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը

Նմանատիպ նյութեր