880 դիտում
14:06 06-02-2025
Իմ քաղաքական գործունեության սկիզբը հիմնված է Նոր Կտակարանի արժեքների վրա. Փաշինյան
Ինձ համար շատ կարևոր են Սուրբ Աստվածաշնչի, Նոր Կտակարանի արժեքները, և իրականում իմ քաղաքական գործունեությունն ի սկզբանե հիմնված է եղել դրա վրա։ Այս մասին, փետրվարի 5-ին, Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբ ես բանտում էի որպես քաղբանտարկյալ, Աստվածաշունչն էր այն ուժը, որն օգնեց ինձ հաղթահարելու այս մարտահրավերը: Ինձ համար շատ կարևոր է ունենալ Աստվածաշունչը, Նոր Կտակարանը, որպես առաջնորդություն առօրյա աշխատանքում վարվելու վերաբերյալ: Իհարկե, հեշտ չէ, հատկապես քաղաքականության մեջ, բայց մենք փորձում ենք ունենալ արժեքային քաղաքականություն, ներքին քաղաքականություն, տնտեսական քաղաքականություն, արտաքին քաղաքականություն, և դրանում շատ կարևոր է կրոնական հանդուրժողականությունը և կրոնական ազատությունը»,- նշել է նա։
Փաշինյանի խոսքով, շատ դժվար էպատկերացնել ժողովրդավարությունը առանց կրոնական ազատության․ «Այսպիսով, մենք Հայաստանը տեսնում ենք որպես իրական ժողովրդավարական երկիր՝ վառ քաղաքական երկխոսությամբ, տարածաշրջանային երկխոսությամբ, տարբեր մարդկանց ու երկրների և տարբեր քաղաքակրթությունների միջև: Եվ մենք աշխատելու ենք դրա վրա, որպեսզի Հայաստանը դարձնենք շատ լուսավոր վայր տարբեր մարդկանց գալու և շփվելու և երկխոսության մեջ՝ հեծանիվ քշելու, բնությունը վայելելու, ուտելիք վայելելու և սուրբ վայրեր տեսնելու համար»։
«Հայաստանն առաջինն էր, որ 301 թվականին քրիստոնեությունն ընդունել է որպես պաշտոնական կրոն։ Եվ բոլոր այն վայրերը, որոնք կապված են այդ իրադարձությունների հետ, այժմ մենք ունենք Հայաստանում, դրանք սուրբ վայրեր են, և ես հրավիրում եմ բոլորիդ լինել այնտեղ և Խոր Վիրապում, որտեղ մեր առաջին պատրիարքը կալանավորված էր որպես քրիստոնյա: Նա այնտեղ հալածվում էր, բայց որոշ ժամանակ անց թագավորը հասկացավ, որ քրիստոնեությունը լավագույն միջոցն է և լավագույն կրոնը ընդունելու համար, և նա կայացրեց այդ որոշումը»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր
7152 դիտում
22:32 03-10-2017
Եվրասիական տարածքում կկարողանանք եվրոպական արժեքների վրա հիմնված պետություն կառուցել. Արմեն Աշոտյան
Այս բաժնից
775 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
736 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1153 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի