7895 դիտում
18:21 28-12-2018
Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը. Ուղիղ
[url=https://www.tert.am/am/news/2018/12/28/kocharyan/2884496?fbclid=IwAR2zyNiQVPcGH3YGmlNupTvQXXSYd_n7qn1NPI58kD1EwA-dR_GZXigKJmk]Tert.am[/url]-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը:
Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել էր հուլիսի 27-ին: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով, նոյեմբերի 15-ի Վճռաբեկ դատարանը որոշում էր կայացրել, որով բեկանվել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկվել էր նույն դատարան՝ նոր քննության:
Նոր քննությամբ՝ վերաքննիչ դատարանը որոշեց առաջին ատյանի դատարանի` Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը թողնել ուժի մեջ, ինչով պայմանավորված՝ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ին կալանավորվեց:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/28/kocharyan/2884496?fbclid=IwAR2zyNiQVPcGH3YGmlNupTvQXXSYd_n7qn1NPI58kD1EwA-dR_GZXigKJmk]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5660 դիտում
19:36 28-12-2018
Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3078 դիտում
21:50 27-12-2018
Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխարինելու միջնորդությունը դատարանը կքննի դեկտեմբերի 28-ին
1869 դիտում
20:56 16-02-2022
Դատարանը մերժել է դատավոր Բախշիյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը