211652_close_icon
views-count5663 դիտում article-date 19:36 28-12-2018

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2018/12/28/Robert-khocharyan/2884757]Tert.am[/url]-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց երկրորդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը: «Պարզվում է, որ մեր քննչական մարմինները շատ խիստ զբաղված են և աշխատանքային ժամերից դուրս երբեք նիստերին չեն մասնակցում»,- ասաց նա՝ նշելով, որ քննիչը նշել է, որ քանի որ աշխատանքային ժամը վերջացած է, ինքը պետք է գնա: «Դատարանը հետաձգեց նիստը մինչև ամսի 9-ը առավոտյան: Չքննարկվեց ընդհանրապես միջնորդության հարցը, մոռացան, որ ըստ քրեական օրենսգրքի՝ միջնորդությունները քննվում են անհապաղ, կալանքի գործերը քննվում են գիշերները,- ասաց նա՝ նշելով, որ քննիչը արհեստականորեն է ձգձգել նիստը՝ բարձրացնելով դատավորին ինքնաբացարկի հարցը, սակայն դա էլ չի քննարկվել ,- ամեն դեպքում նիստը կշարունակվի հունվարի 9-ին: Կարծում եմ՝ ինքնաբացարկի որոշումից հետո կքննարկվի նաև կալանքի միջնորդությունը»: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/28/Robert-khocharyan/2884757]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր