211652_close_icon
views-count1872 դիտում article-date 20:56 16-02-2022

Դատարանը մերժել է դատավոր Բախշիյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Բախշիյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում էր  կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։

Հունվարի 31-ին ԲԴԽ-ն միաձայն որոշել էր բավարարել Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին միջնորդությունները:։

Նա մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Նմանատիպ նյութեր