28763 դիտում
23:56 28-12-2018
Ըստ փորձաքննության՝ Տեփանոսյանը սպանվել է Վանոյանի զենքից, որը եղել է Սմբատ Բարսեղյանի մոտ, իսկ փաստաբան Պապիկյանը Բարսեղյանին փորձում է օգնել Տեփանոսյանի ծնողների ձեռքերով. իրավահաջորդի ներկայացուցիչ
ՊՊԾ գնդի զավթման՝ դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում քննվող գործով տուժող ոստիկանության ծառայող Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդ ներգրավվեց նրա կինը՝ Արփինե Թումասյանը, իսկ հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, հեռացվեց վարույթից:
Այս և այլ հարցերի շուրջ [url=https://www.tert.am/am/news/2018/12/28/Tigran-galstyan/2884747?fbclid=IwAR3u6pDGrN7f9CH2L25jni9XspKF-HemuZVYKcd33RqfpS2Fh9JKS-y_gGY]Tert.am[/url]-ը զրուցեց գործով տուժողների իրավահաջորդներ Ժորա Վանոյանի, Հասմիկ Ոսկանյանի և Արփինե Թումասյանի ներկայացուցիչ Տիգրան Գալստյանի հետ:
-[b]Պարոն Գալստյան, Դուք սկսած նախաքննությունից տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն եք: Բոլորովին վերջերս փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ տուժողի իրավահաջորդ Արփինե Թումասյանը պատշաճ աջակցություն չի ստացել, որևէ բան չի արվել շուրջ երկու տարի տևած դատավարության ընթացքում Յուրի Տեփանոսյանի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ, բացի այդ, Տեփանոսյանի հայրը ցանկանում էր, որ Պապիկյանը ներգրավվեր որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ: Պարոն Գալստյան, Ձեզնից Թումասյանը չի հրաժարվում, պատճառը ո՞րն է, որ բարձրաձայնվում է այն մասին, որ Դուք պատշաճ իրավաբանական օգնություն չեք ցուցաբերում:[/b]
-Նախ հիշեցնեմ, որ փաստաբան Արայիկ Պապիկյանն իր անուրանալի ավանդն է ունեցել դատավարությունը ձգձգելու հարցում: Կարծում եմ՝ շատերն են հիշում պաշտպանների վարքագիծը դատական քննության նախապատրաստական փուլում, երբ ամեն կերպ խոչընդոտվում էր դատական նիստերի բնականոն ընթացքը: Երկրորդ` ո՞ւմ շահերն է ներկայացնում փաստաբան Արայիկ Պապիկյանը քննվող գործով: Նա դատավոր Մակյանի նախագահությամբ քննվող գործի շրջանակներում որևէ մեկին չի ներկայացնում, չի հանդիսանում անգամ Սմբատ Բարսեղյանի պաշտպանը, ով ամբաստանվում է Յուրի Տեփանոսյանին սպանելու մեջ, նա չի հանդիսանում տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը և չէր էլ կարող հանդիսանալ, ուստի նա խոսում է միայն իր անունից, իսկ իր անունից խոսող իմ գործընկերոջը հորդորում եմ մնալ տարրական բարոյականության սահմաններում և չներխուժել իմ և իմ վստահորդի մասնագիտական փոխհարաբերությունների տիրույթ, հրապարակային ելույթներում հարգանք դրսևորել դատարանի և դատավարության բոլոր մասնակիցների նկատմամբ:
Միայն իմ վստահորդները կարող են կարծիք հայտնել մատուցվող մասնագիտական աջակցության որակի մասին, մնացածից պահանջում եմ լռել: Հավելեմ, որ գործին մասնակցում եմ ոչ թե նախաքննության, այլ դատական քննության փուլից:
[b]
-Բայց նույն տեսակետին են նաև Յուրի Տեփանոսյանի ծնողները, ովքեր վստահեցնում են, որ իրենց որդին սպանվել է ոստիկանների կողմից` արդարացնելու համար ՊՊԾ գնդի գրոհը: Նրանք անգամ ասում են, որ ապացույցներ կան և այլն:
[/b]
-Ես շատ լավ ծանոթ եմ ծնողների հայտարարությանը: Ի՞նչն է խանգարում փաստաբան Արայիկ Պապիկյանին ստանձնել Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպանությունը և ծնողների կողմից նշված երեք տասնյակ ապացույցները պաշտպանի միջոցով ներկայացնել դատարան, ի՞նչն է նրան խանգարում, որպես Սմբատ Բարսեղյանի պաշտպան, պահանջել դատարան կանչելու Վլադիմիր Գասպարյանին, զորամասի հրամանատար Գուգոյին և Լյովա Երանոսյանին: Ուրիշների իրավագիտակցությունը հեգնող Պապիկյանը պաշտպանություն կազմակերպելու այս եղանակին պիտի որ ծանոթ լիներ:
Մանրամասներն՝[url=https://www.tert.am/am/news/2018/12/28/Tigran-galstyan/2884747?fbclid=IwAR3u6pDGrN7f9CH2L25jni9XspKF-HemuZVYKcd33RqfpS2Fh9JKS-y_gGY] այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3063 դիտում
12:32 13-01-2018
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին
3428 դիտում
13:09 09-01-2018
Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակը պահանջում է մշտական հսկողություն․ Պաշտպան
2704 դիտում
11:45 12-01-2018
Չհայտարարված այց «Նուբարաշեն» ՔԿՀ․ Եվս մեկ անգամ բարձրացվել է Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահանջների հարցը