Եգիպտոսը հայտարարել է 40 ահաբեկիչ չեզոքացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եգիպտոսի ներքին գործերի ուժերը երկրի տարբեր շրջաններում մոտ 40 ահաբեկիչ են ոչնչացրել այն բանից հետո, երբ ահաբեկչները Գիզայում զբոսաշրջիկներով ավտոբուսի վրա էին հարձակվել:
Հակաահաբեկչական գործողություններն իրականացվել են Գիզայի և Հյուս. Սինայի նահանգներում: Ահաբեկիչներից առգրավել են զենքեր և պայթուցիկ սարքեր:
Եգիպտական իշխանությունները հայտնում են, որ ահաբեկիչնրը նոր հարձակումներ էին պլանավորում, այդ թվում՝ քրիստոնեական եկեղեցիների դեմ:
Նշենք, որ դեկտեմբերի 28-ին ահաբեկիչները Գիզայի բուրգերի մոտ զբոսաշրջիկների ավտոբուսն էին պայթեցրել, որի հետևանքով զոհվել էր 3 հոգի, եվս 10-ը՝ վնասվածքներ ստացել: