8568 դիտում
22:30 29-12-2018
Մեսրոպ Մովսեսյան. Եթե պարզվի, որ Ռոբերտ Քոչարյանն է գնել «Արմնյուզը», երևի ուրախ եմ, որ բերդում նայելու բան կունենա. Aravot.am
2019 թվականի տարեսկզբից «Արմնյուզ» հեռուստաընկերությունում փոփոխություններ են սպասվում: Տնօրինությունից հեռուստաընկերության աշխատակիցներին արդեն հայտնել են, որ սեփականատերը փոխվել է, հունվարից կլինեն նաև ձևաչափի ու կադրային փոփոխություններ: Ըստ որոշ տեղեկությունների՝ «Արմնյուզը» գնել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Արմնյուզից» այս տեղեկությունը չհաստատեցին:
[url=https://www.aravot.am/2018/12/29/1006205/?fbclid=IwAR3fKA3vt4uaA98UqL7GeMcIo1Yz2iLiQxC0iV7URgyH3nKWbeYvY3yn1VY]Aravot.am[/url]-ի տեղեկություններով, հունվարից եթեր չի հեռարձակվի նաև «Ա1+»-ի «Այբ-Ֆե+» լրատվական թողարկումը: Այս երկու հեռուստաընկերությունները 2012 թվականից պայմանագիր ունեին, որի համաձայն՝ «Ա1+»-ն արտադրում և «Արմնյուզին» հեռարձակման համար տրամադրում էր «Այբ-Ֆե+» լրատվական թողարկումը: Պայմանագիրն արդեն կասեցվել է: Այս տեղեկությունը հաստատեց «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը:
Նա ասաց, որ իրեն հեռախոսով են հայտնել, որ «Արմնյուզի» սեփականատերը փոխվում է, ու ձևաչափի փոփոխություններ էլ են լինելու. «Մեր պայմանագիրը դադարեցվել է: Ես իրենց խաղերի մեջ չկամ, իրենց ձևաչափի մեջ էլ…Եթե, իրոք պարզվի, որ Ռոբերտ Քոչարյանն է գնել, ես իր համար երևի ուրախ եմ, որ բերդում նայելու բան կունենա՝ իր սեփական ալիքը»:
Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2018/12/29/1006205/?fbclid=IwAR3fKA3vt4uaA98UqL7GeMcIo1Yz2iLiQxC0iV7URgyH3nKWbeYvY3yn1VY]այստեղ.[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»