30846 դիտում
21:20 30-12-2018
Երևանում թալանել են ՀՀ Հաշվեքննիչ պալատի վարչության պետի և «Կոնվերս բանկի» վարկային մասնագետի ավտոմեքենաները
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com-[/url]ի տեղեկություններով, երեկ՝ դեկտեմբերի 29-ին, թալանել են Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Կարեն Առուստամյանին պատկանող Mercedes մակնիշի 17 ՍՍ 007 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան կայանված է եղել Բաղրամյան պողոտայի թիվ 4 հասցեի դիմաց, իսկ նրա միջից անհայտ անձը կամ անձինք գողացել են պայուսակը, որի մեջ եղել է Կ. Առուստամյանի աշխատանքային վկայականը, 2 հատ «IQOS» ապրանքանիշի տաքացվող ծխախոտի համակարգ, տան և աշխատասենյակի բանալիներ, բջջային քարտեր, գումար և այլ իրեր:
Կատարվածի մասին Կ. Առուստամյանը ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Կ. Առուստամյանը աշխատում է ՀՀ Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, երեկ ոստիկանության Նոր-Նորքի բաժին էր դիմել Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Էդգար Խաչատրյանը և հայտնել, որ դեկտեմբերի 29-ին, ժամը 00:30-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վիլնյուսի փողոցում կայանված, իրեն պատկանող Toyota մակնիշի 02 ՕՕ 092 համարանիշի ավտոմեքենայի վրայից գողացել են բոլոր անիվները և պտուտակները, ինչի պատճառով նա կրել է 250 հազ. դրամի վնաս:
Այս գողության փաստով ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Է. Խաչատրյանը աշխատում է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային մասնագետ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]Լուսանկարում՝ ՀՀ Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանն է[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
39963 դիտում
15:44 26-01-2019
Երևանում թալանել են Հաշվեքննիչ պալատի գլխավոր մասնագետի տունը. գողացել են 15 մլն դրամից ավելի ոսկյա և արծաթյա զարդեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)