211652_close_icon
views-count49870 դիտում article-date 15:36 04-01-2019

Մագնիտոգորսկում վերջին հրաժեշտն են տալիս բնակելի շենքի փլուզման զոհերին

Ռուսաստանի Մագնիտոգորսկ քաղաքում մեկնարկել են դեկտեմբերի 31-ին տեղի շենքերից մեկի փլուզման հետևանքով զոհվածների վերջին հրաժեշտի արարողությունները, այս մասին գրում է gazeta.ru-ն: Հայտնի է, որ այսօր քաղաքում տեղի են ունեցել զոհերից մի քանիսի հուղարկավորման արարողությունները, որոնց ներկա են գտնվել տասնյակ մարդիկ: Հողին է հանձնվել զոհերից Վիկտոր Վորոնցովի մարմինը, որը մահացել էր տան փլատակների տակ, նրա կինն ու դուստրը, սակայն, փրկվել են: Քաղաքի բնակիչներն այսօր հրաժեշտ են տվել նաև Կարամարենկո ընտանիքի անդամներին: Ողբերգության հետևանքով զոհվել են ընտանիքի բոլոր անդամները: Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին: Գազի պայթյունի հետևանքով փլուզվել է 10-հարկանի շենքի մուտքերից մեկը: Փլուզման գոտում 120 մարդ է բնակվել: Տուժածներից ամենափոքրը 10 ամսական երեխա է, որի վիճակն այժմ բժիշկները գնահատում են կայուն: Նախօրեին Մագնիտոգորսկ է ժամանել նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, նա հանդիպել է տուժածներին ու Չելյաբինսկի մարզի իշխանություններին:

Նմանատիպ նյութեր