3364 դիտում
12:33 05-01-2019
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար, ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[b]Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է վարորդներին չերթևեկել Վարդենյաց լեռնանցքով:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Արագած-Արթիկ, Ապարան-Ծաղկահովիտ, Ապարան-Քուչակ և Սիսիան-Մեղրի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին ձնաբուք է:[/b]
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
670 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
715 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
706 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են