211652_close_icon
views-count32223 դիտում article-date 15:31 28-04-2023

Ողբերգական դեպք Լոռու մարզում․ 63-ամյա վարորդը, ավտոմեքենան վարելիս, հանկարծամահ է եղել ու բախվել էլեկտրասյանը․ ժամանել է Լոռու մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Վաչիկ Ա․-ն իր վարած Lada մակնիշի ավտոմեքենայով Գյուլագարակ-Ստեփանավան ավտոճանապարհի Գյուլագարակ գյուղի խաչմերուկում, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնազգացողության վատացման պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող էլեկտրասյանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վաչիկ Ա․-ն մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը և Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Սուրեն Բագրատունյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները գումարտակի հրամանատար Արթուր Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և հերթապահություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Վազգեն Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Էդվին Ջիլավյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Վերմիշյանի գլխավորությամբ։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդըխ ավատոմեքենան վարելիս, սրտի կաթված է ստացել։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածին ավտոմեքենայում հայտնաբերել է «Ստեփանավան» բժշկական կենտրոնի 31-ամյա հերթապահ բժիշկ Արմեն Պողոսյանը։ 

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր