Պետք է վախենալ ոչ թե օրվա իշխանություններից կամ իրավապահ մարմիններից, այլ՝ Աստծո դատաստանից...Մենուա Հարությունյան
Քրիստոնյան պետք է հավատա , որ այս մեղավոր երկրային կյանքին հաջորդում է երկնային անմահությունը, հետևաբար իրական քրստոնյան չի կարող մտածել <<մի կյանք ենք ապրում>> տրամաբանությամբ և փորձի այդ մեկ կյանքն ավելի բարեկեցիկ և անվտանգ ապրելու համար խախտել բոլոր գրված և չգրված օրենքներն ու բարոյական նորմերը...
Պետք է վախենալ ոչ թե օրվա իշխանություններից կամ իրավապահ մարմիններից, այլ՝ Աստծո դատաստանից...
Ամեն խաչ կրող կամ եկեղեցում գլուխը կախ աղոթող դեռ քրիստոնյա չէ, քանզի Քրիստոնեությունը ոչ թե կրոն է , այլ կյանք՝ իր արժեհամակարգով ու մտածողությամբ...
Աստված պահապան Հայաստանն ու հայ ժողովուրդը և թող Տերը բանականությամբ օժտի մեր ժողովրդին՝ ճակատագրական սխալներից խուսափելու և մեր տեսակը վտանգող գաղափարներից և անհատներից հեռու մնալու համար...
[url=https://web.facebook.com/menua1/posts/1969350556467343]Մենուա Հարությունյան[/url]