6703 դիտում
20:38 06-01-2019
Միացյալ Նահանգները դեսանտային նավ է ուղարկել Սև ծով
ԱՄՆ-ն դեսանտային նավ USS Fort McHenry նավն է ուղարկել Սև ծով, այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ նավն արդեն մտել է Դարդանելի նեղուց:
Վեցերորդ նավատորմի հրամանատար Լիզա Ֆրանքեթիի խոսքով՝ միջոցառումները հաստատում են ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հավաքական վճռականությունն ապահովելու անվտանգությունը Սև ծովի տարածաշրջանում:
Նշենք, որ նավը կարող է բեռնել օդախցով 5 դեսանտային առագաստանավ կամ LCM-6 տեսակի 21 առագաստանավ, կարող է ապահովել 400 ծովային hհետևակների տեղափոխումը: 2016 թվականին նավը մասնակցել է Նորվեգիայի ափերի մոտ տեղի ունեցած զինավարժություններում, իսկ 2015 թվականին ուղևորվել է Յեմեն ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցների հնարավոր տարհանման համար ու կիրառվել է 2010 թվականին Հաիթիում խոշոր երկրաշարժի հետևանքով փրկարարական աշխատանքներում:
Նմանատիպ նյութեր
1848 դիտում
15:27 28-05-2014
ԱՄՆ-ը Միջերկրական ծով դեսանտային նավ է ուղարկել
14349 դիտում
16:21 08-03-2018
Սև ծով Է մտել ամերիկյան USS Oak Hill դեսանտային նավը
2330 դիտում
23:47 17-04-2014
ՆԱՏՕ֊ն Բալթիկ ծով 5 նավ է ուղարկել
Այս բաժնից
511 դիտում
14:39 17-10-2024
Ուկրաինան Արևմուտքին կոչ է անում բոյկոտել COP29-ը, եթե դրան մասնակցի Պուտինը
646 դիտում
14:23 17-10-2024
Թուրքիայում 2 երկրաշարժ է տեղի ունեցել