211652_close_icon
views-count10732 դիտում article-date 20:55 07-01-2019

Թուրքիայի ափերի մոտ նավ է խորտակվել. զոհերը ուկրաինացիներ և ադրբեջանցիներ են

Այսօր Թուրքիայի ափերի մոտ խորտակվել է «Վոլգա-Բալթ» ապրանքատար նավը: Պատճառը բարձր ալիքներն են եղել, որից նավը կիսվել է և Սամսուն քաղաքից 80 կմ հեռավորության վրա խորտակվել: Նավի անձնակազմը հասցրել է աղետի ազդանշան տալ սահմանային ծառայությանը: Աղետի պահին նավում 13 հոգի է եղել, որոնցից 11-ը՝ Ուկրաինայի, 2-ը՝ Ադրբեջանի քաղաքացիներ: Զոհվել են անձնակազմի 6 անդամ, որոնցից 4-ը եղել են ուկրաինացիները: Ողջ մնացածներին տեղափոխել են Սամսունի տարբեր հիվանդանոցներ, որտեղ նրանց բուժօգնություն է ցուցաբերվում:

Նմանատիպ նյութեր