211652_close_icon
views-count2660 դիտում article-date 10:12 10-01-2019

Նատալյա Վեսելնիցկայայի դեմ մեղադրանք է ներկայացվել․ «Ամերիկայի ձայն»

Ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի դեմ ԱՄՆ-ում հարուցվել է արդարադատությունը խոչընդոտելու մասին մեղադրանք։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4735927.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Նատալյա Վեսելնիցկայան 2016 թվականին մասնակցել է Նյու Յորքում կազմակերպված այն հանդիպմանը, որին մասնակցել են այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ընտրարշավի անդամները։ Մեղադրականում ընդգծվում է Կրեմլի հետ նրա ունեցած կապերի մասին տեղեկությունը։ Ըստ մեղադրական եզրակացության, Վեսելնիցկայան 2015 թվականին գաղտնաբար աշխատել է ռուս ավագ մի դատախազի հետ՝ պատրաստելու կեղծ փաստաթուղթ, որը նա հետագայում օգտագործել է Նյու Յորքի դաշնային դատարանի կողմից փողերի լվացման մեջ մեղադրվող ռուսական ընկերությանը պաշտպանելու համար։ Մեղքը հաստատվելու դեպքում, Վեսելնիցկայայի նկատմամբ, որն ամենայն հավանականությամբ այժմ գտնվում է Ռուսաստանում, կարող է կայացվել մինչև 10 տարվա ազատազրկման մասին վճիռ։ 43-ամյա ռուս փաստաբանն ուշադրության կենտրոնում հայտնվեց 2017 թվականին այն հրապարակումներից հետո, ըստ որոնց 2016 թվականին նա գաղտնի հանդիպումներ է ունեցել Թրամփի դստեր ամուսնու՝ Ջարեդ Քուշների և ընտրարշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի հետ։ Թրամփի ավագ որդին նախապես հայտարարում էր, թե հանդիպման թեման եղել է ռուս երեխաներ որդեգրելու հարցը։ Սակայն նա ավելի ուշ ներակայացրել էր էլեկտրոնային նամակներ, որոնք փաստում են, որ նա համաձայնել է մասնակցել հանդիպմանը, երբ հանդիպման միջնորդ հանդիսացող անձը տեղեկացրել է, որ Վեսելնիցկայան ներկայացնում է Ռուսաստանի կառավարությունը և Թրամփի դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնի մասին ունի վերջինիս մեծապես վնասելու ունակ տեղեկություններ։

Նմանատիպ նյութեր