211652_close_icon
views-count1804 դիտում article-date 14:03 10-01-2019

2018-ին նախորդ տարվա համեմատ ուղևորահոսքն աճել է 11.9 տոկոսով

2018թ.-ին Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,856,673 ուղևոր, որը 11.9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Այս մասին հայտնում են «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից: 2018թ.-ին «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 10 տոկոսով: Եթե 2017թ.-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 2,448,251 ուղևոր, ապա 2018թ. այդ ցուցանիշը կազմում է 2,690,727 ուղևոր: 2018 թվականին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 165,946 մարդ: 2017 թվականի 105,664 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 57 տոկոս: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա համեմատ 9.8 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Նմանատիպ նյութեր