7020 դիտում
16:14 10-01-2019
«Հոգեւոր կրթություն չեմ ստացել». Արարատ Միրզոյանը՝ հոգեւորականի հագուստով լուսանկարի մասին
«Ես հոգեւոր կրթություն չեմ ստացել, եթե ստացած լինեի՝ հպարտ կլինեի, եւ չէի էլ թաքցնի»,-լրագրողների հետ զրույցում այսօր մեկնաբանելով տեղեկությունները, թե ինքը թաքցնում է հոգեւոր ճեմարանում սովորած լինելու հանգամանքը, ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
Նա պարզաբանեց. «Առիթ եմ ունեցել աշխատելու Անթիլիասում, որտեղի կաթողիկոսության հրավերով եմ կանոնակարգել իրենց արխիվը: ՀՀ ազգային արխիվի այլ մասնագետների հետ եմ գործուղվել այդտեղ»: Ինչ վերաբերում է հոգեւորականի հագուստով լուսանկարին, Միրզոյանը նշեց. «Դպրեվանք այցի ժամանակ առիթ է եղել հանդերձանքը փորձել»:
Ապա Արարատ Միրզոյանը հեգնեց, որ երկու օր սոցցանցում չէր հայտնվել, իսկ հայտնվելուց հետո պարզել է, որ ինքը ոչ միայն հոգեւորական է եղել, այլեւ՝ զրահապատ մեքենա, անգամ՝ դղյակ ունի:
Նմանատիպ նյութեր
725 դիտում
17:58 20-03-2015
Քննարկում հոգեւորականի հետ` «Սատանայի մասին» թեմայով
Այս բաժնից
544 դիտում
12:39 25-10-2024
Փորձ է արվել Իրանից Հայաստան ներմուծել առանց ակցիզային մակնշման 68 500 տուփ ծխախոտ. ՊԵԿ