Սա սերունդների երկխոսության ապահովման միջոց է. «Երևան իմ սեր» հիմնադրամն իրականացնում է «Վարպետաց դպրոց» նախագիծը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2018թ-ի դեկտեմբերի սկզբից «Երևան իմ սեր» հիմնադրամն իրականացնում է «Վարպետաց դպրոց» նախագիծը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում, հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանն ասաց, որ «Սա սերունդների երկխոսության ապահովման միջոց է, որոնց մասնակցում են և հետագայում էլ մասնակցելու են ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից եկող խոցելի խմբերի երեխաներ: Առաջին ծրագիրն իրականացվում է ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի հետ:
Ծրագրում ներգրավված են 10-15 տարեկան 50 երեխաներ: Սա այն տարիքային խումբն է, որն ըստ մեր ուսումնասիրությունների, առավելագույնս կքաղի վարպետի հետ անցկացրած ժամանակից»: Վարպետաց դասերն անցկացվում են Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ գտնվող «Երեւան իմ սեր» հիմնադրամում:
Ծրագրի տևողությունը 3 ամիս է: Ծրագրի ավարտին, կազմակերպվելու է դասընթացի լավագույն մասնակիցների ցուցահանդեսը: Նրանցից ոմանց աշխատանքներն արդեն իսկ հիացնում են վարպետին՝ Ռոբերտ Էլիբեկյանին: «Պատանիների զարմանահրաշ աշխարհը, հոգեվիճակն ինձ ուղղակի զարմացնում են»,- ասաց Էլիբեկյանը: Ավելին, «Երևան իմ սեր» հիմնադրամը մտադիր է փետրվարից ավելացնել ծրագրին մասնակցող տաղանդավոր երեխաների թիվը: Դասընթացը երեխաների համար անվճար է և կարող են մասնակցել նկարելու արվեստին տիրապետող երեխաները:
Լուսանկարները՝ Աննա Կարապետյանի