211652_close_icon
views-count87265 դիտում article-date 20:42 13-01-2019

Արտակարգ իրավիճակ Հանրապետությունում. իրար հետևից տարբեր հատվածներում ռումբերի տեղադրման մասին ահազանգեր են ստացվում

Արդեն մի քանի ժամ է, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ մի քանի ահազանգեր են ստացվել, որով ահազանգողը հայտնել է, որ մայրաքաղաքի մի քանի տեղերում ռումբեր են տեղադրված և պայթելու են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծալապակասի կողմից վերջին անգամ զանգ է ստացվել, որ ռումբ է դրված նաև Երևան-Աշտարակ ավտոճանապարհի մոտ գտնվող ռեստորանային համալիրում: Ահազանգողը հայտնել է, որ ռումբեր են տեղադրված նաև Երևան քաղաքի Զաքյան 5/5 և Բաղրամյան 1 Սեբաստիա 123/2 հասցեներում: Նշված բոլոր հասցեներով են մեկնել ԱԻՆ ՓԾ, Երևանի Ճանապարհային ոստիկանության, Երևանի 1-03 շտապօգնության և ոստիկանոթյան տարածքային բաժինների ծառայողները: Գ. Շամշյանի տեղեկություններով, իրավապահներն արդեն ունեն զանգահարողի հեռախոսահամարը, մնում է ճշտեն վայ-ահազանգողի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր