211652_close_icon

Բռնցքամարտիկները 22-օրյա հավաք կանցկացնեն Օլիմպավանում

views-count2039 դիտում article-date 18:05 16-01-2019
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին մարզումներն անցկացնում է Դինամո ՄՀԿ-ում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Հայ բռնցքամարտիկները փետրվարի 1-ից Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Օլիմպավանում կանցկացնեն 22-օրյա ուսումնամարզական հավաք: Փետրվար ամսին սպասվում է նաև միջազգային մրցաշար, որի մասին առավել մանրամասն կտեղեկացվի ավելի ուշ:

Նմանատիպ նյութեր