211652_close_icon
views-count1821 դիտում article-date 23:30 16-01-2019

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումաին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ Պաշտպանի հայերեն և անգլերեն արտահերթ հրապարակային զեկույցը: Յոհաննես Դաուման կարևորել է Պաշտպանի աշխատանքը, մասնավորապես՝ Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ զեկույցում բարձրացված խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցության այլ ուղղություններ:

Նմանատիպ նյութեր