211652_close_icon
views-count1871 դիտում article-date 19:25 14-08-2019

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լինն Թրեյսին։ Պաշտպանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարումը ստանձնելու կապակցությամբ: Արման Թաթոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունն ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ (ԱՄՆ ՄԶԳ / USAID) իրականացվող ծրագիրը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության համակարգի բարեփոխումներին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձել են կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքին և այլն։ Կողմերը կարևորել են աշխատանքը մարզերում՝ ընդգծելով երիտասարդներին ներգրավելու կարևորությունը: Լինն Թրեյսին կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի դերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, ինչպես մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել նախկինում ձևավորված արդյունավետ համագործակցությունը։

Նմանատիպ նյութեր