211652_close_icon
views-count2410 դիտում article-date 22:33 17-01-2019

Փարիզում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 18-ին Փարիզում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։ Զոհրաբ Մնացականյանը վերստին շնորհավորեց Լուիզ Մուշիկիվաբոյին ՖՄԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատեց Հայաստանի լիակատար աջակցությունն՝ իր մանդատը և իր կողմից սահմանված հստակ առաջնահերթությունները կյանքի կոչելու գործում՝ ուղղված ՖՄԿ՝ որպես ընդհանուր արժեքների վրա հիմնված կարևորագույն հարթակի առավել զարգացմանը։ Զրուցակիցները բարձր գնահատեցին Ֆարնկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի անցկացումը ինչպես բովանդակային, այնպես էլ՝ կազմակերպչական և ներկայացուցչական առումով։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը համակարծիք էին, որ գագաթաժողովի շրջանակներում կայացված որոշումները և ձեռք բերված պայմանավորվածությունները լավ նախադրյալներ են ստեղծել ֆրանկոֆոն տարածաշրջանում տարբեր ոլորտներում համագործակցության առավել խորացման համար: Հանդիպման ընթացքում նախարարի պաշտոնակատար Մնացականյանը Լուիզ Մուշիկիվաբոյին ներկայացրեց ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և առաջիկա ծրագրերը՝ դրանց կյանքի կոչման գործում ակնկալելով ՖՄԿ քարտուղարության հետ սերտ համագործակցությունը։ Որպես գերակա ուղղություն ընդգծվեց ֆրանկոֆոն տարածաշրջանի պետությունների միջև առևտրատնտեսական բաղադրիչի խթանումը, սմարթ զարգացման և թվային օրակարգի առաջմղումը: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ որպես ՖՄԿ գագաթաժողովի նախագահող երկիր Հայաստանը շարունակելու է ակտիվորեն քայլեր ձեռնարկել կազմակերպության առջև դրված խնդիրների լուծման, միջազգային ասպարեզում նրա դիրքի և հեղինակության բարձրացման ուղղությամբ՝ այդ թվում այնպիսի միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ սերտ համագործակցության զարգացման միջոցով, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի խորհուրդը: Այս համատեքստում որպես կարևոր ուղղություն երկուստեք առանձնացվեց նաև երկխոսության խթանումը Աֆրիկյան Միության հետ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր