211652_close_icon
views-count2168 դիտում article-date 21:56 26-10-2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարն ընդունել է չինական բանկի նախագահ Յան Ժիհանին

Հոկտեմբերի 26-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը ընդունել է չինական «ICBI Nanjing» բանկի նախագահ Յան Ժիհանին: Հանդիպման ընթացքում նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է Էներգետիկայի ոլորտի իրավական դաշտը և կարգավորումները: Յան Ժիհան նշել է, որ բանկը հետաքրքրված է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերով, մասնավորապես՝ արևային պանելների արտադրություն հիմնելու հեռանկարով: Այդ համատեքստում նախարարի պաշտոնակատրը նշել է, որ հայկական կողմը պատրաստակամ է գործադրելու առավելագույն ջանքեր՝ համատեղ ծրագրերը կյանքի կոչելու համար: Ներդրումային ծրագրերին ծանոթանալու նպատակով Գարեգին Բաղրամյանը Յան Ժիհանին հրավիրել է ներկա գտնվելու ս.թ նոյեմբերի 14-16-ին Երևանում կայանալիք «Էներգետիկայի շաբաթ 2018» համաժողովին:

Նմանատիպ նյութեր