2772 դիտում
18:19 16-11-2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարն ընդունել է ՀԷՑ-ի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչներին:
Հանդիպմանը անդրադարձ է եղել նշված կազմակերպությունների կողմից ՀԷՑ-ում ֆինանսավորվող վերազինման և արդիականացման ծրագրերին, ինչպես նաև ապագա ներդրումային ծրագրերին, որոնք կնպաստեն էլեկտրական ցանցերի զարգացմանը:
«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրել է միջազգային հեղինակավոր բորսաների հարթակներում արժեթղթերի առաջնային տեղաբաշխում կատարելու և նոր տեսակի ֆինանսական գործիքներից օգտվելու՝ ընկերության մտադրությունը:
Կարեն Հարությունյանը նաև ներկայացրել է մի շարք օրենսդրական կարգավորումների բացակայությունը, որի պատճառով բիզնեսը հնարավորություն չունի օգտվելու միջազգային դոնոր կազմակերպությունների նորարարական ֆինանսական գործիքներից:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու համապատասխան օրենսդրական նաձեռնությանը:
[b]
Տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3597 դիտում
21:31 05-11-2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարն ընդունել է KfW բանկի պատվիրակությանը
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին