211652_close_icon
views-count18476 դիտում article-date 10:44 19-01-2019

Սահմանից դեպի հայրենիքի սահմանները պաշտպանելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 18-ին, Նոյեմբերյանի զինկոմիսարիատից շուրջ 50 զինակոչիկներ մեկնեցին ծառայության: Տոնական ու հուզումնաշատ մթնոլորտ էր զինկոմիսարիատի բակում: Համերգային ծրագրով հանդես եկան Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի շնորհալի երեխաները: Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը կատարեց նորակոչիկների օրհնության կարգ: Ելույթներ ունեցան և զինակոչիկներին բարի ծառայություն մաղթեցին գրող, ազատամարտիկ Ս. Բեգլարյանը, վետերանների խորհրդի նախագահ Ս. Գիշյանը, Տավուշի մարզի Նոյեմբերյանի բաժնի կոմիսար Ա. Զուրաբյանը, խոշորացված համայնքների ղեկավարներ՝ Կ. Աբազյանը և Ա. Աղաբաբյանը, Տավուշի մարզի զինվորական կոմիսար Կ. Հարությունյանը: Վերջինս էլ զինակոչիկ Գրիշա Բահադուրյանի փոքր եղբորը՝ Սաշային նվիրեց խորհրդանշական զենք: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 259+
259+

Նմանատիպ նյութեր