211652_close_icon
views-count22325 դիտում article-date 18:25 21-12-2021

Սահմանից դեպի հայրենիքի սահմանները պաշտպանելու. Նոյեմբերյանի տարածաշրջանից մի խումբ երիտասարդներ մեկնեցին ծառայության.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ձմեռային զորակոչը մեկնարկեց նաև սահմանամերձ՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում, որտեղից էլ այսօր բարձր տրամադրությամբ ու գիտակցության բարձր զգացումով պատվախնդրորեն ծառայության մեկնեցին սահմանապահ բնակավայրերում ծնված ու մեծացած երիտասարդները:

Հանդիսավոր միջոցառման ընթացքում Հաղթանակ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Շարոյանը, ում որդին այսօր նույնպես մեկնեց ծառայության, ասաց. «Բոլորդ էլ կյանքի թոհ ու բոհով անցած ընտանիքի զավակներ եք և իմացեք, որ մեր ազգի պատիվը բարձր պահելու համար եք դուք մեկնում ծառայության, մենք կանգնած ենք ձեր թիկունքին»:

Վերջում համայնքների վարչական ղեկավարները հանձնեցին նվերներ:

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+

Նմանատիպ նյութեր