211652_close_icon
views-count40490 դիտում article-date 17:29 10-07-2019

Սահմանապահ Նոյեմբերյանի զինակոչիկները մեկնեցին հայրենիքի սահմանները պաշտպանելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 10-ին Նոյեմբերյանի զինկոմիսարիատից ավելի քան 60 զինակոչիկներ մեկնեցին ծառայության: Զինկոմիսարիատի բակում համերգային ծրագրով հանդես եկան Նոյեմբերյանի, Կողբի, Այրումի Մշակույթի կենտրոնների շնորհալի երեխաները և պարային խմբերը: Ելույթներ ունեցան և զինակոչիկներին բարի ծառայություն մաղթեցին Տավուշի զինվորական կոմիսար Կամո Հարությունյանը, Նոյեմբերյանի համայնքապետի օգնական Արմեն Ամիրաղյանը, Կողբի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, ԵԿՄ Նոյեմբերյանի կառույցի ղեկավար Ռաֆիկ (Մուրո) Ասլանյանը: Մարզպետ Հայկ Չոբանյանը անփորձանք ու բարի ծառայություն մաղթեց ու մասնավորապես ասաց, որ առաջիկա տարիներին դուք կատարելու եք ձեր կյանքի ամենակարևոր գործը՝ հայրենիքի պաշտպանությունը, սակայն համոզված եմ որ դուք այն պատվով եք կատարելու քանի որ բոլորդ սահմանին ծնված և ապրած մարդիկ եք: Մեկնելուց առաջ զինակոչիկներին հիգենիկ պարագաներ նվիրեցին համայնքների վարչական ղեկավարները: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 231+
231+

Նմանատիպ նյութեր