Մեքսիկայում խողովակաշարի պայթյունից զոհվել է 66 հոգի. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեքսիկայում խողովակաշարի պայթյունից զոհերի թիվը հասել է 66-ի, 76-ը վիրավորվել են, հայտնել է Իդալգոյի նահանգապետ Օմար Ֆայադը:
«Վիրավորներից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է», ասել է նահանգապետը: Նրա խոսքերով, տուժածներից յոթը 18 տարեկանից ցածր են, կա նաև 12 տարեկան երեխա:
Հզոր պայթյունը տեղի է ունեցել նահանգի Տուսպան-Տուլա խոշոր խողովակաշարում՝ հունվարի 18-ի երեկոյան, որից հետո հրդեհ է ծագել:
Իսկ ամեն ինչ սկսել է նրանից, որ խողովակի վրա անօրինական անցք էին բացել, որպեսզի բենզին հավաքեն: Պայթյունի պահին անցքի մոտ գրեթե 350 տեղացի բնակիչ է հավաքվել, որոնք իրենց տարաներով ու բիդոններով հերթ կանգնած են եղել: