211652_close_icon
views-count2454 դիտում article-date 11:57 25-01-2019

Մեքսիկայում գազի խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 107-ի

Մեքսիկայի Իդալգո նահանգում խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 107-ի: Այդ մասին հաղորդում է Tass գործակալությունը՝ հղում անելով Իդալգոյի նահանգապետ Օմար Ֆայադըին, ով էլ այդ մասին հայտնել է Imagen Radio ռադիոկայանի եթերում: Վերջինի խոսքով՝ ևս 40 տուժած գտնվում է հիվանդանոցում: Հիշեցնենք, որ հունվարի 18-ի երեկոյան պայթել էր Pemex ընկերությանը պատկանող Տուսպան-Տուլա գազի խողովակաշարը, դրանից հետո հրդեհ էր բռնկվել: Դեպքը տեղի էր ունեցել, երբ հարյուրավոր մարդիկ հավաքվել էին` տարաներով վառելիք գողանալու:

Նմանատիպ նյութեր