Բաքվում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բաքվում կայացել է ընդդիմության հանրահավաքը՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների և լրագրողների:
Հանրահավաքը վերջին տարիների ամենաբազմամարդն է. դրան մասնակցել է մի քանի հազար մարդ:
Ցուցարարները պահանջել են կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ, բլոգեր Մեհման Հուսեյնովի հրաժարականը, որին երկու տարվա ազատազրկման են դատապարտել այն բանից հետո, երբ նա տեսանյութ էր պատրաստել, թե ինչպես է Իլհամ Ալիևը իր կնոջը՝ Մեհրիբանին, նշանակում Ադրբեջանի փոխնախագահ: