211652_close_icon
views-count5090 դիտում article-date 19:10 20-01-2019

Ունաի Էմերի. Առաջին տպավորությունս շատ վատ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է ԱՊԼ-ի 23-րդ տուրում պաշտպան Էկտոր Բելյերինի վնասվածքը՝ «Չելսիի» հետ խաղում (2:0): 23-ամյա իսպանացին վնասվածք է ստացել 69-րդ րոպեին՝ անհաջող իջնելով ձախ ոտքի վրա և խաղադաշտից հեռացել է պատգարակով: «Նա ծնկի վնասվածք է ստացել, առաջին տպավորությունը շատ վատ է: Հուսով եմ, որ ի վերջո ավելի թեթև կլինի, բայց առաջին տպավորությունս լավատեսություն չի ներշնչում», ասել է Էմերին: Սպասվումէ, որ այսօր Բելյերինը մանրազնին բուժհետազոտության կենթարկվի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր