211652_close_icon
views-count7594 դիտում article-date 19:44 19-08-2018

Ունաի Էմերի. Վատ արդյունք է, բայց գործընթացը շարունակվում է

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է ԱՊԼ-ի 2-րդ տուրում «Չելսիից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/18/1103385/]պարտությունը[/url] (2:3): «Հասկանալի է, որ սա վատ արդյունք էր մեր համար, բայց գործընթացը շարունակվում է: Կարծում եմ, որ մենք պետք է վերահսկեինք 2-րդ խաղակեսի ընթացքն այնպես, ինչպես ցանկանում ենք: Սակայն ընդմիջումից հետո մենք լավ չխաղացինք: Մենք պետք է ավելի կոմպակտ խաղանք: Միասին շատ գործ կա անելու, առաջին հերթին՝ բալանսավորված հարձակողական օղակ ստեղծել: Մեր կիսապաշտպաններից մեկը 19 տարեկան է, մյուսը՝ 21: Պետք է նրանց խաղայից վստահություն ներշնչել: Այսօրվա արդյունքից գոհ չեմ, սակայն հաջորդ խաղերի համար լավատես եմ», ասել է Էմերին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր