Աթենքում զանգվածային անկարգությունների արդյունքում 10 ոստիկան է վիրավորվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աթենքի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ զանգվածային անկարգությունների ժամանա 10 ոստիկան է վիրավորվել:
Երկրում այժմ բողոքի համատարած ցույցեր են անցնում՝ ընդդեմ Մակեդոնիայի անվանափոխության:
«Ինչպիսի սադրանքներ էլ լինեն, որքան էլ արտասվաբեր գազեր կիրառեն, մարդիկ ոտքի են կանգնած Մակեդոնիայի համար», հայտարարելէ Աթենքի նախկին քաղաքապետը:
Ականատեսների խոսքերով, ոստիկանությունը անսահմանափակ քանակությամբ արցունքաբեր գազ է կիրառում՝ ցույցերը ցրելու համար:
Անկարգությունները հրահրել է անարխիստների մի խումբ՝ Սկոպյեյի հետ համաձայնագրի դեմ սկսված հանրահավաքի ընթացքում: