211652_close_icon
views-count1753 դիտում article-date 19:03 21-01-2019

Եվրամիությունն ընդլայնել է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները

Եվրոպական Միությունն ընդլայնել է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները՝ «սև ցուցակին» հավելելով 11 ֆիզիկական անձանց և 5 ընկերություն: Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, այդ մասին նշված է ԵՄ-ի խորհրդի տարածած հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նշվում է, որ նշված գործարարներն ու ընկերությունները մասնակցում են էլիտային անշարժ գույքի զարգացմանն ու ռեժիմի կողմից պաշտպանվող այլ նախագծերի: «Այդպիսով, նրանք աջակցում են ռեժիմին և/կամ օգուտ են ստանում սիրիական ռեժիմից»,-ընդգծվում է փաստաթղթում: Ինչպես պարզաբանում է ԵՄ-ի խորհուրդը, Սիրիային վերաբերող սև ցուցակում ներառված են 270 մարդ և 72 կազմակերպություն, որոնց վրա տարածվում են ԵՄ-ի երկրներ ուղևորությունների արգելքը, ինչպես նաև հանրակցությունում ակտիվների սառեցումը՝ դրանց առկայության դեպքում:

Նմանատիպ նյութեր