211652_close_icon
views-count2219 դիտում article-date 23:25 04-02-2019

Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպել է Քուվեյթի Պետության տեղեկատվության և սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի հետ

Փետրվարի 3-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպեց Քուվեյթի Պետության տեղեկատվության և սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Մուհամմադ Նասեր Աբդալլահ Ալ-Ջաբրիի (Mohammad Nasir Abdullah Al-Jabri) հետ: Նախարար Ալ-Ջաբրին ջերմորեն ողջունեց ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան արդյունավետ գործունեություն երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ Տեղեկատվության նախարարության կողմից համակարգվող լրատվության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։ Նախարարը հավաստիացրեց, որ իր կողմից կապահովվի անհրաժեշտ աջակցություն։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Բաղդասարյանը մեծապես կարևորեց բոլոր թվարկված ոլորտներում երկկողմ փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։ Նա տեղեկացրեց որոշ ոլորտային պատասխանատուների հետ արդեն իսկ ձեռնարկված աշխատանքների մասին։ Նախարարի հետ համատեղ նախանշվեցին նաև մի շարք գործնական և իրավապայմանագրային խնդիրներին առնչվող քայլեր։ Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր